Հասարակություն 

Քաղաքացին զենք-զինամթերք է թողել կամրջի տակ

Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգած քաղաքացին տեղեկացրել էր, որ Երևան-Երասխ ճանապարհի 25-րդ կմ-ին՝ կամրջի տակ, զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար օդամղիչ հրացան, «ՌԳՕ» տեսակի նռնակ` պայթուցիչով, և «ԱԿՍ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտ:

 

 Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: 

Նույն շարքից