Հասարակություն 

ՊՊԾ գունդը գրավողների ծնողները պահանջում են, որ իրենց որդիներին «բրախեն»

Այսօր՝ հուլիսի 20-ին, Ոստիկանությնա հրավիրած ասուլիսի ժամանակ ՊՊԾ գունդ գրավողներից Էդգար Սողոմոնյանի հայրը՝ Մերուժան Սողոմոնյանը, նշեց, որ իր որդին որևէ կապ չունի «Սասնա ծռեր» խմբի հետ նույնիսկ չի ծառայել բանակում, քանի որ տեսողության հետ կապված խնդիրներ ունի և զենք չի վերցրել ձեռքը:

Ապա հաշմանդամություն ունեցող Մերուժան Սողոմանյանն ասաց, որ տղայի օգնության կարիքն ունի և, դիմելով Պավել Մանուկյանին, խնդրեց  «բրախել» Էդգարին՝ հավելելով, որ վերջինս  «պոլիտիկայի» հետ կապ չունի: Պարոն Սողոմոնյանն ասաց, որ գունդը գրավողներն ինչ ուզում են թող անեն, բայց իր որդուն թող իրեն տան:

Այն հարցին, թե իր որդուն առևանգե՞լ են, Սպիտակից Երևան եկած Մերուժան Սողոմոնյանն ասաց, որ չի կարող պատասխանել:

Ասուլիսին մասնակից մեկ այլ ծնող՝ Գառնիկ Հովակիմյանի մայրն, ասաց, որ որդին հայտնի դեպքերից մի քանի օր առաջ է եկել Ռուսաստանից, այնտեղ ընտանիք ունի՝ հավելելով, որ ուզում է իր տղային ազատ թողեն: Նա ևս չգիտի՝ իր որդուն ստիպողաբար են տարել, թե ոչ:

Այն հարցին, թե տիկինը ինչպես է իմացել, որ որդին ՊՊԾ գնդում է, վերջինս ասաց, որ գնալուց առաջ տղան ասել է, թե ինչ-որ ցույցի է գնում, իսկ երբ հեռախոսով խոսել է վերջինիս հետ, Գառնիկն ասել է, որ ինչ-որ շենքում է, հետո համակարգիչով իմացել է, թե ինչ է կատարվել և հասկացել է, որ որդին էլ է ՊՊԾ գունդը գրավողների մեջ:

Նույն շարքից