Խորենացի փողոցում այս պահին իրավիճակը հանգիստ է, ինչը չի կարելի ասել գիշերվա մասին: Գիշերվա ընթացքում այստեղ երկու լուրջ բախում տեղի ունեցավ ոստիկանության և ցուցարարների միջև:
Առաջին բախումը տեղի ունեցած ՊՊԾ գունդը գրավողներին սնունդ հասցնելու հարցի պատճառով, իսկ երկրորը՝ այն բանից հետո, երբ ոստիկանությունը զգուշացրեց, որ հավաքն անօրինական է և 15 րոպե անց անցավ գործողության:
Կան մեծ թվով վիրավորներ՝ ինչպես ոստիկանության, այնպես էլ՝ ցուցարարների շարքերից: Կան նաև բերան ենթարկվածներ: