«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ 2015 թվականի նոյեմբերի 25-ի Նոր Նորքում վնասազերծված հանցավոր խմբի քրեական գործով նոր տեղաշարժ է եղել: Հուլիսի 10-ից 15-ը այս քրեական գործով նոր քննչական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում իրավապահները պետք է գործով անցնող մեղադրյալների վերաբերյալ որոշումներ կայացնեն:
Սակայն հուլիսի 17-ին տեղի ունեցած իրադարձությունները խանգարել են գործընթացին, ինչի արդյունքում ԱԱԾ քննիչները միջնորդություն են ներկայացրել դատարան, եւ գործով անցնող որոշ անձանց խափանման միջոցը երկարաձգվել է եւս երկու ամսով: Ասել է, թե այս գործով անցնող մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում