Չինական Ժեջիանգ նահանգում ուրբաթ հրատեխնիկայի խանութում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 5 մարդ։
Այս մասին գրում է Global Times-ը։
Ինչպես տեղեկացնում է gazeta-ն, պայթյունը որոտացել է տեղական ժամանակով 4։00-ի սահմաններում։ Խանութի տերը ճայթռուկները ստուգելու համար վառել է դրանցից մեկը, ինչը շղթայական ռեակցիա է առաջացրել: