Հասարակություն 

Շտուրմ կլինի այն դեպքում, երբ տեսնեն, որ ժողովուրդը պատրաստ է գնալ քաղաքացիական բախման. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` իշխանության մոտեցումներում ոչինչ չի փոխվել. «շտուրմ» չի լինելու, աշխատելու են ՊՊԾ գունդը գրավածների հետ «անհատապես». նրանց ընտանիքների հետ, վերջիններիս վրա ազդեցություն ունեցող մարդկանցով։

«Շտուրմ կլինի այն դեպքում, երբ տեսնեն, որ ժողովուրդը պատրաստ է գնալ քաղաքացիական բախման, թեեւ դրա հավանականությունը փոքր է՝ մեր ժողովրդի մենթալիտետի մեջ դա չկա: Հիմա աշխատում են մաշել իրավիճակը։ Արդեն լուրեր կան, որ տղաների մեջ տարակարծություններ կան, մի մասը գտնում է, որ անիմաստ է շարունակելը, մյուս մասը շատ պինդ կանգնած է, իսկ բանակցությունները շարունակվում են հիմնականում դրսում»,- ասաց նախկին բարձր պաշտոնյա, այժմ ընդդիմադիր անձը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից