Հասարակություն Վերլուծական 

Ֆեյսբուքի զարգացմանը և հասարակության ռադիկալացմանը զուգահեռ «հոգեբանական պրեսինգը» դարձել է ավելի ծանր. «Առավոտ»

analitik.am

«Առավոտ» թերթը գրում է. «2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ես ձայնս տվել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչի մասին գրել եմ թե՛ ընտրություններից առաջ և թե ընտրություններից հետո։ Բայց, լինելով նրա համակիրը և ավելին ՝ ջերմ հարաբերություններ ունենալով նրա զինակիցներից ոմանց հետ, ես չխուսափեցի «ՀԱԿ-ական ակտիվիստների» պարբերական վիրտուալ հարձակումներից և հայհոյանքներից։ Պատճառն այն էր, որ «Առավոտը» հրապարակում էր ոչ միայն «Սերժիկ, հեռացիր», «Հաղթելու ենք» և «Ռեժիմը խուճապի մեջ է» թեմայով նյութեր, այլև հակառակ և չեզոք կարծիքներ։ Ես էլ, որքան էլ համակրեմ Աոաջին նախագահին, չեմ կարծում, որ նա անսխալական է, և նրա բոլոր քայլերը  հանճարեղ  են։

 Բնականաբար, ես «հոգեբանական պրեսինգի» միակ թիրախը չէի՝ ինձնից շատ ավելի արժանավոր մարդիկ շանտաժի էին ենթարկվում՝ եթե այսպես ասես, ուրեմն հաճախորդ ես, եթե այնպես անես, ուրեմն դհոլ ես և այլն։ Մի խոսքով՝ կա միայն սև և սպիտակ՝ «ով մեր հետ չէ, նա մեր դեմ է», «քայլ աջ, քայլ ձախ՝ գնդակահարություն» և այլն։

Նման մտածողության ագդակները գալիս էին, կարծում եմ, հենց առաջին նախագահից, հակառակ դեպքում այդքան կազմակերպված բնույթ չէին կրի։ Տարիների ընթացքում ՀԱԿ-ն, իհարկե, փոխվել է, դարձել է ավելի հանդուրժող և լայնախոհ, բայց նրանց կողմից խաղի մեջ մտցրած և շատ շատերի կողմից ընդունված ավանդույթը պահպանվեց և զարգացավ, տարածվեց այլոց մոտ։

 Հիմա, ֆեյսբուքի զարգացմանը և հասարակության ռադիկալացմանը զուգահեռ, վերոհիշյալ «հոգեբանական պրեսինգը» դարձել է ավելի ծանր, ավելի կազմակերպված, ավելի համատարած։ Այնքան համատարած, որ շանտաժի ենթակա «պրոսկրիբցիոն ցուցակներում» հայտնվեցին նաև... ՀԱԿ-ը և Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինչպես ասում են, ուրիշի համար փոս մի փորիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից