Հասարակություն 

Կան փակ ճանապարհներ

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացնում են, որ փետրվարի 20-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը  երկկողմանի փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:


Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

 

Ճանապարհը երթևեկելի դարձնելու նպատակով վրացի ճանապարհաշինարարների կողմից կատարվում են մաքրման աշխատանքներ:

 

Նույն շարքից