Ռազմական Հասարակություն 

Ադրբեջանը հերքում է, որ իր տարածքում թուրքական ռազմաբազա է ստեղծում

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, որոնց համաձայն այդ երկրի իշխանություններն իրենց երկրի տարածքում թուրքական ռազմական բազա են ստեղծում:

Ադրբեջանի ՊՆ փոխնախարար Ռամիզ Թահիրովը հայտարարել է, որ օդանավակայանը, որտեղ տարածված տեղեկությունների համաձայն, ստեղծվելու է թուրքական ռազմական բազա, դեռ 1999 թվականից օգտագործվում է  ադրբեջանցի զինծառայողներին Կոսովո, Աֆղանստան և Իրաք որպես խաղաղապահներ ուղարկելու համար: Իսկ օդնավակայանի տարածքում կա տարածք, որը նախատեսված է տեխնիկական անձնակազմի համար:

Նա հավելել է, որ ադրբեջանից զինծառայողներին այս կամ այն երկիր որպես խաղաղապահ ուղարկում են թուրքական օդուժի տրասնպորային միջոցներով, և հավանաբար հենց դա է եղել տարածված խոսակցությունների պատճառը:

Նույն շարքից