Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը կարծում է, որ Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունը պետք է գործի խիստ սահմանափակ ժամանակահատվածում և չեղյալ համարվի որքան հնարավոր է շուտ:
Նա նաև նշել է, որ թուրքական իշխանությունների գործողությունները պետք է հիմնավորված լինեն ապացուցված փաստերով, այլ ոչ թե կասկածներով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում 3 ամիս ժամկետով արտակարգ դրություն էր հայտարարել իբր տեղի ունեցած հեղաշրջման հեևանքները վերացնելու համար: