Հասարակություն 

«Իսլամական պետությունը» տեսանյութ է հրապարակել՝ սպառնալով Ֆրանսիային նոր ահաբեկչություններով

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել՝ հիշեցնելով հուլիսի 14-ին Նիսում տեղի ունեցած ահաբեկչության մասին և նոր ահաբեկչություններ խոստանալով Փարիզում, Մարսելում և Նիսում:

Տեսանյութի սկզբում ահաբեկիչները ցույց են տալիս երեխաների, որոնք իբր տուժել են միջազգային կոալիցիայի օդուժի կողմից հասցված հարվածներից, ապա հենց տեսախցիկի առաջ սպանում են երկու պատանդի՝ ավարտելով սպառնալիքը:

Փարձագետները ենթադրում են, որ տեսանյութը պատրաստվել է Իրաքում և հավելում, որ որպես թիրախ առաջին անգամ է, որ խոսվում Մարսելի մասին:

Նույն շարքից