Հասարակություն 

Շվեդիայում ավտոբուսի վարորդը «Ես ձեզ ատում եմ, անիծված խոզեր» բղավելով հարձակվել է սիրիացի փախստականի վրա /տեսանյութ/

Շվեդական Nobina ավտոբուսային ընկերության աշխատակիցը ծեծի է ենթարկել սիրիացի փախստականի, ով վերջինիս մեղադրել է ռասիզմի մեջ: Այն, թե ինչպես է շվեդը ծեծում Մուհամեդ անունով ներգաղթյալին, նկարահանել է ուղևորներից մեկը, ինչի օգնությամբ էլ հենց պատմությանն ընթացք է տրվել:

Ավելի ուշ տուժողն ասել է, թե ավտոբուսի վարորդները միտումնավոր թույլ չեն տալիս փախստականներին օգտվել ավտոբուսներից: Իսկ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքը որոշել է լուսանկարել հարձակվող վարորդին:

Դրանից հետո վարորդը «Ես ձեզ ատում եմ, անիծված խոզեր» բղավելով հարձակվել է սիրիացու վրա և ծեծի ենթարկել նրան:

Միջադեպից հետո Nobina ընկերությունը ներողություն է խնդրել, հեռացրել իր աշխատակցին և խոստացել ներքին քննությունն անցկացնել:

Նույն շարքից