Այսօր՝ հուլիսի 21-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության հերթական նիստը սկսեց Խորենացի փողոցում ՊՊԾ գնդի գրավման մասին խոսելով: Նա մասնավորապես նշեց, որ իշխանությունն ամեն ինչ արել և այսուհետ ևս անելու է, որպեսզի հարցը խաղաղ լուծում ստանա՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակը մտահոգիչ է:
Աբրահամյանի խոսքերով, այն, ինչ տեղ ունեցավ գնդում անթույլատրելի է և դատապարտելի, քանի որ բռնությամբ անհնար է հասնել իրական փոփոխությունների:
Վարչապետը նաև ցավակցեց զոհված ոստիկանի ընտանիքին և հարազատներին: