Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, իրենց աշխատավարձի պարտքերը պահանջող «Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ցույց են կազմակերպել: Նրանց ավելի վաղ խոստացել էին մինչև այսօր՝ փետրվարի 20-ը, աշխատավարձերի մարման ժամանակացույց սահմանել և այն ներկայացնել իրենց:
Ցուցարարները մինչև ժամը 13:00-ն պատրաստվում էին սպասել կառավարության պատասխանին, որի չլինելու դեպքում կշարժվեն դեպի նախագահական նստավայր:
Նշենք, որ այդպես էլ չստանալով խոստացված պատասխանը, այս պահին նաիրիտցիները երթով շարժվում են դեպի նախագահական նստավայր։