«Երևան մոլ» առևտրի կենտրոնում այսօր՝ ժամը 15:00-ին, Electronics Planet խանութում ակցիա էր նախատեսված՝ 100-ական հեռուստացույց, հեռախոս և արդուկ վաճառվելու էր ընդամենը 1000 դրամով:
Վաղ առավոտվանից մարդկանց մեծ բազմություն է հավաքվել այստեղ ակցիայից օգտվելու համար: Սակայն նրանց թիվն այնքան մեծ է, որ իրավիճակը դուրս է եկել ոստիկանության վերահսկողությունից:
Մարդիկ ճեղքել են ոստիկանների շղթան և մտել խանութ:
Մարդիկ նրանց մի մասն արդեն իսկ հիասթափված հետ է գնում, քանի որ հայտարարվել է, որ ակցիայի համար նախատեսված ապրանքներն արդեն վերջացել են: