Քաղաքական 

Ադրբեջանում էլ են Սահմանադրական փոփոխություններ անում

Ադրբեջանում մտադիր են մինչև այս տարվա վերջ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել: Այս մասին հայտնել է Նոր Ադրբեջան կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նավրուզովը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել  Սահմանադրական փոփոխությունների մասին և ուղարկել Սահմանադրական դատարան, որտեղ այն արդեն քննարկվում է: Քննարկումներից հետո, Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, սկսվելու են համապատասխան պատրաստությունները:

Հավելենք, որ փոփոխություններից մեկի համաձայն, Ադրբեջանում  նախագահի լիազորությունները երկարաձգվելու են՝ հասցնելով 7 տարվա:

Նույն շարքից