Քաղաքական 

Ժիրինովսկին առաջարկում է նոր ԽՍՀՄ ստեղծել Թուրքիայի և Իրանի հետ

Ռուսաստանի Լիբերալ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է նոր ԽՍՀՄ ստեղծել, որի կազմում կարող են լինել նաև Իրանը և Թուրքիան: Նման կարծիքով ավելի վաղ Անկարան միջուկային զենքով ոչնչացնել ցանկացող ռուսաստանցի քաղաքական գործիչը հանդես է եկել թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ՝ հուլիսի 16-ին, Ժիրինովսկին հայտարարել էր, որ, չնայած հեղաշրջման անհաջող փորձին, ապագայում զինվորականները կկարողանան իրենց ձեռք վերցել Թուրքիայի իշխանությունը:

Նույն շարքից