Հասարակություն 

Թուրքերը գլխի են ընկեր, որ Էրդողանն է կազմակերպել Թուրքիայի հեղաշրջումը

Թուրքիայի քաղաքացիների 1/3 մասը վստահ են, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հեղինակը հենց երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Դա վկայում են բրիտանական Streetbees ընկերության անցկացրած հարցման  արդյունքները, հայտնում է The Financial Times-ը:

Նրանք տարօրինակ են համարում մի շարք փաստեր, որոնք հակասում են իրար: Մասնավորապես խոսքը վերաբերում է դրան, որ այն հյուրանոց, որտեղ Էրդողանը ընտանիքով հանգստանալիս է եղել, հարձակման է ենթարկվել միայն այն բանից մեկ ժամ անց, երբ հայտնի է դարձել, որ Էրդողանը Ստամբուլի օդանավակայանում է:

Ընդ որում, հարցվածների մի մասը վստահ են, որ Էրդողանի կյանքին որևէ վտանգ չի սպառնացել: Բացի դրանից, նրանց համար հասկանալի է, որ ապստամբությունը ձեռնտու էր հենց թուրքական իշխանություններին, որոնք հիմա արդեն ավելի ազատ են գործում:

Նույն շարքից