Հասարակություն 

Թուրքիայում փորձել են ազատ արձակել Աբդուլահ Օջալանին

Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ դրան մասնակցած մի խումբ զինվորականներ փորձել են ազատ արձակել ցմահ ազատազրկման դատապարտված Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար Աբդուլահ Օջալանին, հայտնում է Haberturk-ը:

Հեռուստաընկերության տեղեկություններով, Օջալանին բանտից ազատ արձակելու օպերացիային պետք է մասնակցեին մոտ 80 սպա, սակայն ինչ-որ պահի նրանց մի մասը հրաժարվել են մասնակցել օպերացիային և պլանները տապալվել են:

Նույն շարքից