Քաղաքական 

Ռուսաստանը չի բացառում, որ Թուրքիան կարող է մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Թուրքիային և ցանկացած այլ պետությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկելը կախված է դրանից, թե այդ պետությունն ինչ կառուցողական ներդրում  կունենա բանակցային գործընթացում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է որ հաշվի կառնվէ ոչ միայն Թուրքիայի, այլ նաև ցանկացած այլ պետության կառուցողական աջակցությունը, որը կարող է օգնել խաղաղության հաստատմանը. «Եթե պետությունը կարող է ինչ-որ դրական բան ավելացնել, կարծում եմ խնդիրներ չեն կարող լինել այդ հարցում: Սակայն ևս մեկ անգամ կրկնում եմ, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե լինի կառուցողական ներդրում»:

Նույն շարքից