«Իրավունք» թերթը գրում է․ «Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հուղարկավորման ժամանակ Երեւանի նախկին փոխոստիկանապետ, նույն գնդի եւ Արթուրի նախկին հրամանատար ու ընկեր Ռոբերտ Մելքոնյանն այս խոսքերով ներկայացրեց իր զոհված ընկերոջը. «Արթուրի մասին կարելի է երկար խոսել եւ միայն դրական μնորոշումներ տալ. արտակարգ անձնավորություն, լավ ոստիկան, նվիրված ընկեր, արցախյան ազատամարտին նվիրված մասնակից: Եղել է իմ տեղակալը գնդի հրամանատար
եղած ժամանակ»:
– Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց ՊՊԾ գունդը գրավեցին:
– Ես եղել եմ ՊՊԾ գնդի հրամանատար եւ, ըստ իս, նրանք գրավեցին ՊՊԾ գունդը, քանի որ դա հենց այն ստորաբաժանումն է, որը մշտապես քաղաքական տարբեր իրավիճակներում կանգնած է ծայրահեղական ուժերի դիմաց եւ հասարակական կարգի պահպանություն է իրականացնում: Կարծում եմ, հենց սա է պատճառը, որ նրանք գրավեցին հենց ՊՊԾ գունդը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօվա համարում