Հասարակություն 

Կրակոցներ Գառնիում. Վիճաբանության կիզակետում են գյուղապետն ու Չոռնին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի է դարձել, որ նախօրեին Կոտայքի մարզի Գառնի համայնքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է նաև գյուղապետը՝ Աշոտ Վարդանյանը։ Մեր տեղեկություններով՝ վիճաբանության ընթացքում նաև կրակոցներ են հնչել, ու հենց հրազենից ստացված վիրավորումների արդյունքում է համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը տեղափոխվել հիվանդանոց։ Գառնիում շրջանառվող լուրերի համաձայն՝ վիճաբանության կիզակետում եղել են գյուղապետ Աշոտ Վարդանյանը և նրա քրոջ որդին՝ Արտակը, որը համայնքում հայտնի Է Չոռնի մականունով։ Իսկ վեճի առիթը եղել Է Գառնիում գործող բենզալցակայանում գյուղապետի ունեցած մասնաբաժնի հարցը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից