Հասարակություն 

Իհարկե, հասկանալի է, որ Սեյրան Օհանյանն այս իրավիճակում ասելիք չունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մենք փորձեցինք ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե նախարարն ինչպես է մեկնաբանում Խորենացու փողոցում տեղի ունեցող զարգացումները, ինչպես է տեսնում դրանց հանգուցալուծումը. ի վերջո, կիզակետում նաև ազատամարտիկներ են:

Ի պատասխան մեր հարցմանը՝ Հովհաննիսյանն ահա թե ինչ ասաց. «Ձեզ ինչ էլ ասենք, շուռ եք տալու այնպես, որ բանակին վարկաբեկեք»: Իհարկե, հասկանալի է, որ Սեյրան Օհանյանն ասելիք չունի, և այս ագրեսիան ու «մուննաթով» պատասխանը ադեկվատ մարդուն բնորոշ չէ: Հետաքրքիր է` ինչու է Արծրուն Հովհաննիսյանն իր անմիջական ղեկավարի` նախարարի անձը բանակի հետ նույնականացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից