Հասարակություն 

ՊՊԾ գնդից դուրս գալուց հետո Վիտալի Բալասանյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Մենք նախօրեին գրել էինք, որ մի քանի օր է՝ նախագահական նստավայրից զանգահարում են Հայաստանի և Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող քաղաքական, հասարակական, մշակութային և հոգևոր գործիչներին ու նրանց համոզում են, որ «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ բանակցեն՝ վայր դնելու զենքերը: Եվ, ահա, երեկ հայտնի դարձավ, որ Երևան էր եկել ԼՂՀ ազգային ժողովի պատգամավոր, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինյալների հետ բանակցելու նպատակով:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները պնդել են իրենց պահանջները, այն է՝ Սերժ Սարգսյանի հրաժարական, Ժիրայր Սէֆիլյանի և մնացած քաղբանտարկյալների ազատ արձակում:

Ավելի ուշ, երբ Վիտալի Բալասանյանը դուրս է եկել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքից, ուղևորվել է ՀՀ նախագահի նստավայր, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ և նրան է հաղորդել բանակցության արդյունքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից