Հասարակություն 

Սերժ Սարգսյանն Արցախում ասել է, որ պետք է սպասել պատերազմի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ղարաբաղյան աղբյուրների փոխանցմամբ` Արցախում գտնված Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ոչ միայն արցախյան ռազմական-քաղաքական ղեկավարության, այլև ազատամարտիկների հետ, լսել նրանց տեսակետը՝ ղարաբաղյան սպասումներին առնչվող:

Որից հետո ասել է. «Փորեք-ամրապնդեք բլինդաժները, սպասեք պատերազմի, եթե Ղարաբաղի ինքնորոշման կարգավիճակին Ադրբեջանը համաձայն չէ, մենք այլ ելք չունենք, պետք է պատերազմենք. Ղարաբաղում անցկացված զորավարժություններն էլ էդ «զնակն» էին պարունակում` օգոստոսին սպասվելիք հանդիպումից առաջ` ցույց տանք, որ հողեր չենք տալու, սակայն, Երևանում սկսված «սաբիտյաների» հետ կապված, մի քիչ այլ կերպ ստացվեց»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից