Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ մահապատիժը վերականգնելուց հետո Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կդառնա անհնար:
Նշենք, որ երկրում մահապատժի վերականգնման հավանականության մասին թուրքական իշխանությունները սկսեցին խոսել երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջումից հետո:
Մասնավորապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ ինքը կստորագրի համապատասխան փաստաթուղթը, եթե այն արժանանա խորհրդարանի հավանությանը: