Հասարակություն 

Դի Կապրիոն կարող է լուրջ խնդիրներ ունենալ

Red Granite Pictures ընկերության հետ կապված սկանդալը նոր թափ է հավաքում: Նշենք, որ հենց այս ընկերությունն է մասնակցել Մարտին Սկորսեզեյի «Գայլը Ուոլթ Սթրիթից» ֆիլմի ստեղծմանը: Այսօր հայտնի է դարձել, որ վերոնշյալ ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Լեոնարդո Դի Կապրիոն, ամենայն հավանականությամբ,  մասնակցել է Մալայզիայի կառավարական հիմնադրամից փողեր գողանալու գործին:

Նշենք, որ ՀԴԲ-ն պատրաստվում է կալանք դնել Red Granite Pictures ընկերության ակտիվների վրա: Խոսքը վերաբերում է ԱՄՆ-ի պատմության խոշորագույն գործերից մեկին: Գործում շրջանառվում է 6 միլիորդ դոլար գումար: Wall Street Journal -ի տեղեկություններով, Red Granite Pictures ընկերության Դի Կապրիոյի հարաբերությունները չեն սահմանափակվել միայն մասնագիտական համագործակցությամբ:

Հոլիվուդյան աստղի մասնակցությունը սկանդալային հանցագործությանը դեռ հաստատված չէ, սակայն, ինչպես գրում են ամերիկյան  ԶԼՄ-ները, դա նաև բացառված չէ:

Նույն շարքից