Հասարակություն 

Օդանավ է անհետացել

Այսօր՝ հուլիսի 22-ին, ռադարներից անհետացել է Հնդկաստանի ռազմաօդային ուժերին պատկանող Ан-32 օդանավ: Արտասահմանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ օդանավում 29 մարդ կա, այդ թվում անձնակազմի 6 անդամ:

Օդանավի հետ վերջին անգամ կապ է հաստատվել դրա օդ բարձրանալուց 15 րոպե անց: Հնդկաստանի համապատասխան մարմինները մասշտաբային օպերացիա են սկսել Ан-32-ը հայտնաբերելու համար:

Հավելենք, որ Հնդկաստանի ռազմաօդային ուժեն ավելի քան 100 Ан-32 օդանավ ունեն:

Նույն շարքից