«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ պայթյուն է որոտացել Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանում, 2 վիրավոր կա։ Նրանց տեդափոխել են հիվանդանոց։ Թերթի թղթակցին հաջողվել է պարզել, որ պայթել է գործարանի վառարաններից մեկը։ Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։
Ալավերդցիները պայթյունի ուժեղ ձայն են լսել, ապա գործարանը պատվել է ծխով, որը տեսանելի է եղել քաղաքի բոլոր հատվածներից։ Ալավերդու հիվանդանոցից հայտնեցին, որ տուժածներից մեկն ստացել է ազդրի կոտրվածք, մյուսը՝ աչքերի թեթև վնասվածք և արդեն դուրս է գրվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում