Հասարակություն 

Սիրիահայ ընտանիքներին Սոցիալական աջակցություն է ցուցաբերվել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանը շարունակում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու ծրագրերը:


Քաղաքապետի հանձնարարությամբ քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանն այցելել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակվող սիրիահայ կարիքավոր երեք ընտանիքներ, հետաքրքրվել նրանց խնդիրներով, ցուցաբերել աջակցություն և վստահեցրել, որ նրանց խնդիրները մշտապես գտնվելու են քաղաքապետարանի առաջնահերթ աշխատանքների ցանկում: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Սիրիահայ ընտանիքների անդամները շնորհակալություն են հայտնել ուշադրության համար և վստահեցրել, որ մշտապես զգացել են Երևանի քաղաքապետարանի պատրաստակամությունը իրենց խնդիրների լուծմանը նպաստելու գործում: Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությունը և Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի համապատասխան բաժինները մշտական կապի մեջ են Երևանում բնակվող սիրիահայ այն ընտանիքների հետ, որոնք լրացուցիչ օգնության և հոգածության կարիք ունեն։

Իրականացվող ծրագրերի շրջանակում նմանատիպ ընտանիքներն ընդգրկվում են այս կամ այն սոցիալական ծրագրերում, ստանում դրամական, նյութական, պարենային օժանդակություն, ընդգրկվում նաև պետական սոցիալական աջակցության ծրագրերում:

 

Նույն շարքից