Միջազգային Հասարակություն 

Լիբիայում ահաբեկչության հետեւանքով զոհվել է 45 մարդ

Լիբիայի Ալ Քուբբա քաղաքում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 45-ի։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիյա»-ն։ Ավելի վաղ հաղորդվում էր 30 զոհի մասին։

Ականապատ երեք մեքենա փետրվարի 20-ին պայթել էին լիբիական Ալ Քուբբա քաղաքում։ Պայթյունները որոտացել էին միաժամանակ ոստիկանության գլխավոր շենքի, Լիբիայի խորհրդարանի ղեկավար Աքիլ Սալիհի տան եւ լցակայանի մոտ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հիշեցնենք, որ 2011թ. հեղաշրջման հետեւանքով իշխանազրկված նախկին նախագահ Մուամար Քադդաֆիի սպանությունից հետո Լիբիան ճգնաժամի մեջ է։ Այս պահին երկրում երկիշխանություն է. մի կողմից համընդհանուր ընտրությունների արդյունքում ընտրված խորհրդարանը՝ Թոբրուք նստավայրով, եւ  Աբդալլահ Աթ Թանիի անցումային կառավարությունը, իսկ մյուս կողմից՝ իսլամամետ Համընդհանուր Ազգային կոնգրեսը (նստավայրը՝ Տրիպոլի) եւ նրա կողմից ընտրված վարչապետ Օմար Ալ Հասին։

Նույն շարքից