Խորենացի փողոցում, որտեղ արդեն 8-րդ օրն է գրավված է ՊՊԾ գունդը, իրավիճակը հանգիստ է: Իրավիճակը հանգիստ է եղել նաև գիշերվա ընթցքում:
Հիշեցնենք, որ երեկ զինված խմբի անդամներն ի նշան բողոքի ոստիկանական մեքենա այրեցին: Բանն այն է, որ վերջիններս զրկված են էլեկտրականությունից, սննդից և բուժօգնություն ստանալու հնարավորությունից:
Երեկ նաև խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, որ ուժայինները գրոհին են պատրաստվում: