Հասարակություն 

Պայթյուն գերմանական ռեստորանում. Հեղինակը սիրիացի փախստական է

Գերմանական Անսբահում Eugens Weinstube ռեստորանի պայթյունի հեղինակը 27-ամյա սիրիացի փախստական է, ով զոհվել է պայթյունի արդունքում: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, հայտնել է Բավարիայի դաշնային հողերի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերրմանը, փոխանցում է Reuters-ը:

Վերջինս չի բացառել, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է: Հերրմանը նաև հայտնել է, որ պայթյունի հեղինակ սիրիացի Գերմանիայում հայտնվել է երկու տարի առաջ: Նա ապաստան է խնդրել, սակայն մեկ տարի առաջ մերժում է ստացել:

Nordbayern.de պորտալն իր հերթին գրում է, որ սիրիացի փախստականն ամենայն հավանականությամբ ցանկացել է իր սև գործն անել երաժշտական փառատոնի մասնակիցների նկատմամբ, սակայն անվտանգության աշխատակիցների ներկայությունը ստիպել է նրան դա անել ռեստորանում:

Հավելենք, որ սիրիացին հայտնի է եղել ոստիկանությանը, քանի որ երկու անգամ ինքնասպանության փորձ է արել:

Հուլիսի 22-ին Երևանի ժամանակով ժամը 24:00-ի մոտակայքում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվել է 12 մարդ, իսկ զոհը մեկն է՝ հենց պայթյունի հեղինակը:

Նույն շարքից