Հայաստան Հասարակություն 

ԼՂՀ նախագահն ընդունել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի ղեկավարին

analitik.am

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանին:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի միջազգային ճանաչմանը, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր:

Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի աշխատանքն այս ուղղությամբ` նշելով, որ այս կառույցի հետ համակարգված աշխատանքն արդեն իսկ բերել է տեսանելի արդյունքների:

Նույն շարքից