Գերմանական ոստիկանությունը ձերբակալել է մյունխենյան հրաձիգի ծանոթներից մեկին, ով ենթադրամաբար վերջինիս հանցակիցն է, հայտնում է Deutsche Welle-ն:
16-ամյա աֆղանցի երիտասարդի նկատմամբ գործ է հարուցվել ահաբեկչության մասին իմանալու և իշխանություններին չհայտնելու մեղադրանքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին երեկոյան տեղի ունեցած հարձգության արդյունքում գրանցվեց 9 զոհ և 27 վիրավոր: Զոհերի մեջ է նաև հրաձիգը, ով ինքնասպանություն գործեց իր սև գործն անելուց հետո: