Քաղաքական 

Թուրքիայի հետ բանակցությունները կդադարեցվեն, եթե այդ երկրում մահապատիժը վերականգնվի. Յունկեր

Եթե Թուրքիայում վերականգնվի մահապատիժը, Եվրամիությունն անմիջապես կդադարեցնի այդ երկրի հետ բանակցությունները, որոնք տարվում են ԵՄ-ին անդամակցելու համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մեգերինին հայտարարել էր, որ դեպքերի նման զարգացման պարագայում Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն անհնար կլինի:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները, մասնավորապես՝ նախագահն ու վարչապետը չեին բացառել, որ երկրում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետ հնարավոր է վերականգնվի մահապատիժը: Էրդողանը նույնիսկ նորմալ էր համարել դա՝ հայտարարելով, թե մահապատժ կա օրինակ Ռուսաստանում, Չինաստանում և ԱՄՆ-ում:

Նույն շարքից