Հայաստան Հասարակություն 

ՀՀ կրթության նախարարը Մոսկվայում հանդիպել է իր ռուսաստանյան պաշտոնակցի հետ

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում ունեցավ Ռուսաստանի  Դաշնության  կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովի հետ:  Օրակարգում ներառված հարցերի թվում էին նաեւ Հայ-ռուսական (Սլավոնական) համասարանի գործունեության պայմանների վերաբեյալ նոր համաձայնագրի նախագծի լրամշակումը, Ռուսաստանի հայաշատ քաղաքների հանրակրթական դպրոցներում հայերենի, իսկ Հայաստանում ռուսերենի խորացված ուսուցման  հնարավորությունները:

Երկուստեք կարեւորվեց նաեւ կրթության եւ գիտության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընդլայնումը եւ խորացումը: Հանդիպման ավարտին Արմեն Աշոտյանն իր ռուս գործընկերոջը հրավիրեց մասնակցելու ս/թ մայիսին Երեւանում կայանալիք Բոլոնիայի գործընթացի անդամ երկրների նախարարական գագաթաժողովին:

Մոսկովյան այցի շրջանակներում նախարար Արմեն Աշոտյանը հյուրընկալվեց նաեւ Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում եւ հանդիպում ունեցավ համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս  Վիկտոր Սադովնիչիի հետ:  

Հանդիպումներին մասնակցում էր նաեւ ՌԴ ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը:

Նույն շարքից