Հասարակություն 

Թուրքիայում փակվում են Գյուլենի անվան հետ կապ ունեցող ընկերությունները

Թուրքիայի իշխանությունները մտադիր են երկրի տարածքում փակել բոլոր այն ընկերությունները, որոնք կապ ունեն ԱՄՆ-ում բնակվող Ֆաթուլահ Գյուլենի անվան հետ, այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Նշվում է, որ քննություն է սկսվելու բոլոր այն ընկերությունների նկատմամբ, որոնք հովանավորվում են Գյուլենի համախոհների կողմից, ուսումնասիրվելու է այդ ընկերությունների գործունեությունը և այլն:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հեղինակ համարում են հենց Ֆաթուլահ Գյուլենին:

Նույն շարքից