Հասարակություն 

ԻՊ-ի կորիզը կազմված է Սադամ Հուսեյնի սպաներից. Լավրով

««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կորիզը կազմված է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի սպաներից, ովքեր առանց ապրուստի աղբյուրի մնացին 2003 թվականին տեղի ունեցած ամերիկյան ներխուժումից հետո»,-այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Նա ամերիկյան իշխանություններին մեղադրել է լավ կռվել իմացող մարդկանց առանց ապրուստի միջոցի թողնելու մեջ՝ նշելով, որ այսօր արդեն բոլորի համար է դա ակնհայտ:

Լավրովի խոսքերով, ԻՊ-ի հետ կապված խնդիրների հիմքում ընկած է մյուսների իրավունքը չընդունելու, այլոց կրոնական հայացքներն օգտագործելու, ատելության մեջ:

Նույն շարքից