Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների ծառայության ավտոշարասյունը Դոնբաս է հասցրել հերթական հումանիտար օգնությունը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգով շտապ կարգով կազմակերպվել ու Դոնբաս է ուղարկվել առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ, դեղորայք ու շինանյութ:
Ավտոշարասյունը, դուրս գալով Ռոստովի շրջանից, Դոնբասի Դեբալցեւո ու Չենուխինո բնակավայրեր է հասցրել անհրաժեշտ միջոցներ:
30 բեռնատարներից բաղկացած ավտոշարասյունը վերոհիշյալ շրջաններ է տեղափոխել շուրջ 200 տոննա բեռ, որոնք սկզբնական շրջանում տեղավորվել են Լուգանսկի ու Դոնեցկի պահեստներում:
Հաջողությամբ իրականացնելով առաքումը, բոլոր ավտոմեքենաները հետ են վերադարձել Ռոստովի շրջան: