Ռուսաստանը պատրաստ է քննարկել ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության վերականգնման հարցը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը՝ հավելելով, թե Մոսկվան հույս ունի, որ դաշինքը պատասխանատվություն կցուցաբերի համագործակցությունը վերականգնելու գործում:
ՌԴ փոխարտգործնախարարի խոսքերով, Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ժամանակին լուրջ հաջողություններ են ունեցել համագործակցության մասով: Խոսքը մասնավորապես վերաբերում է հակաահաբեկչական պայքարում կադրեր պատրաստելուն, քաղաքացիական ինքնաթիռների համար անվտանգ թռիչք ապահովելուն և ահաբեկչության դեմ պայքարին:
Մեշկովի կարծիքով, դեպքերի զարգացումը հիմա կախված է դրանից, թե որքան երկար ՆԱՏՕ-ն կարհամարի համագործակցության անհրաժեշտությունը և կշարունակի ռազմաքաղաքական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: