Միջազգային Հասարակություն 

Անդրեյ Լիսենկո. Ռուսաստանը Դոնբասում ընդլայնում է իր ռազմական ներկայությունը

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ռուսաստանը Դոնբասում ընդլայնում է իր ռազմական ներկայությունը:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի արեւելքում հատուկ գործողություններ իրականացնող զորամիավորման մամուլի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, նշելով, որ Ռուսաստանը հակամարտության գոտի է տեղափոխում նոր զորամիավորումներ ու ռազմական տեխնիկա:

 

«Վերջին օրերի ընթացքում, խախտելով մինսկյան համաձայնությունները, ռուսական կողմը Դոնբաս է տեղափոխում մեծ քանակությամբ զրահատեխնիկա: Մասնավորապես Նովոազովսկ բնակավայրի ուղղությամբ տեղաշարժվել է 20 տանկ, 10 հրետանային համակարգ, 15 բեռնատար ավտոմեքենա»,-հայտնել է նա:

 

Նրա խոսքերով, ռուսական ռազմական ուժի կոտակումներ են արձանագրվել նաեւ Ուկրաինային սահմանակից Ռաստովի ու Վորոնեժի շրջաններում:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի բոլոր նմանատիպ պնդումներին զուգահեռ, միջազգային դիտորդական խմբերն ու ԵԱՀԿ դիտորդները ռուսական սահմանում զորքերի ու զրահատեխնիկայի կոտակումներ դեռեւս չեն արձանագրել:

 

Նույն շարքից