Ռուսաստանում 2015 թվականին փակվել է ներքնազգեստի խանութների 1/3 մասը: Այս մասին հայտնում է Rambler News Service-ը:
Փորձագետները պնդում են, որ անցած տարվա ընթացքում վերոնշյալ բիզնեսով զբաղվողներն աշխատել են գրեթե առանց շահույթի, սակայն հավաստիացնում են, որ այս տարի ներքնազգեստի շուկան ավելի կայուն կլինի:
Հավելենք, որ ներքնազգեստի վաճառքով զբաղվողները շատ դեպքերում ստիպված են լինում էժանացնել իրենց ապրանքը՝ փորձելով գոնե այդկերպ մնալ ջրի երեսում: