Հասարակություն 

Հրաձգություն Ֆլորիդայում. Կան զոհեր և վիրավորներ

Ամերիկյան Ֆլորիդա նահանգի գիշերային ակումբներից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում առնվազն 2 զոհ և 17 վիրավոր կա, այս մասին հայտնում է CBS News-ը:

Հեռուստաընկերության տեղեկություններով, հրաձգությունը տեղի է ունեցել Club Blu ակումբի մոտ գտնվող ավտոկայանատեղիում: Երեկույթին ներկա են եղել հիմնականում դեռահասներ:

Հրաձիգին հաջողվել է փախուստի դիմել: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից