Եվրամիությունն իրավունք չունի Թուրքիային ցուցումներ տալ երկրում մահապատժի հնարավոր վերականգնման հարցում: Նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ արձագանքելով Բրյուսելից հնչող խոսքերին:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ այն բանից հետո, երբ Թուրքիան կվերականգնի մահապատիժը, այդ երկրի հետ ԵՄ-ին անդամկցելու մասով բանակցությունները կդադարեցվեն:
Յունկերից առաջ այս թեմայի մասին խոսել են ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչները ևս, ինչպես նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին՝ մասնավորապես նշելով, որ Թուրքիայի համար Եվրոպայի դռները փակվելու են դեպքերի նման զարգացման պարագայում: