Հասարակություն 

Արտաշատի խճուղում «Toyota Camry»-ը բախվել է ՃՈ հենակետի կայանատեղիում կայանված «Hyundai Sonata»-ին

Հուլիսի 24-ին, ժամը 23.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատի խճուղում «Toyota Camry» մակնիշի 37 QT 837 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) բախվել է ՃՈ հենակետի կայանատեղիում կայանված «Hyundai Sonata» մակնիշի 37 AM 837 պետհամարանիշով ավտոմեքենային (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), ինչի հետևանքով տուժել են Գ. Ն.-ը և Մ. Ա.-ը: Վերջիններս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները դադարեցրել են «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաները հոսանքազրկվել են տեղի ուժերով:

Նույն շարքից