Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, ԴԺՀ-ն դադարեցրել է Ուկրաինայի գազամատակարարման վճարումները:
Այդ մասին հայտնել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անդրեյ Պուրգինը, նշելով, որ վճարումները կասեցվել են վերջնահաշվարկ կատարելու նպատակով, ինչից հետո կվորոշվի, թե Դոնբասն որ երկրի գազն է սպառելու:
«Ռուսաստանի շատ ճիշտ ժամանակ սկսեց կապույտ վառելիքի տրամադրումը, հակառակ դեպքում այսօր սպասվում էր արտակարգ անջատում, քանի որ Սեվերոդոնեցկի մեր պաշարները սպառվում էին»,- հայտնել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինան դադարեցրել էր Դոնբաս մատակարարվող գազի հոսքը, ինչից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգով «Գազպրոմը» իրականացրել էր կապույտ վառելիքի առաքումը Լուգանսկի ու Դոնեցկի շրջաններ: