Թուրքական Մարդինում ինքնաշեն ռումբի պայթյունի արդյունքում 3 ոստիկան է զոհվել: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը, հղում անելով իր աղբյուրին և հավելելով, որ պայթյունի հեղինակը Քրդական աշխատավորական կուսակցությունն է:
Ոստիկաններից երկուսը զոհվել են տեղում, իսկ մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Դեպքի վայրում հատուկ օպերացիա է իրականացվում, որի նպատակն է հարձակման հեղինակներին հայտնաբերելը: