Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակային տարածքների նկարազարդման և մետաղական կառուցվածքների ներկման աշխատանքները: 2016 թվականին նախատեսված է նկարազարդել 268 բակային տարածք: Հաշվետու ժամանակահատվածում նկարազարդվել է 104 բակային տարածք, ևս մի քանիսում աշխատանքներն ընթացքի մեջ են: Գործընթացը վերահսկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների ոլորտի պատասխանատուների կողմից:
Նկարազարդման աշխատանքներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում