«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը համաձայնել է հանդիպել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի հետ` ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար: Բայց դա չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը որոշել է ընդառաջ գնալ զինյալների պահանջին: Այդ հարցին դեռ անդրադառնալու առիթ կլինի:
«Ժողովուրդ»-ը փորձեց նախագահի մամուլի քարտուղարից պարզել ստացված տեղեկության հավաստիությունը, սակայն Վլադիմիր Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում